Վերա Բրեժնևան սիրում է այցելել իր արվեստին նվիրված կայքերը, որ ստեղծում են երկրպագուները: Երգչուհին ասել է, որ ժամանակ առ ժամանակ երկրպագուները շատ հետաքրքիր կրեատիվներ են ստեղծում: Այդպիսի կայքերից մեկում երգչուհին գրանցվել է և հյուրերի էջում իր անունից գրառում է թողել. «Ապրե՛ք, շատ լավ եք մտածել»:
Սակայն կայքի այցելուները որոշել են, որ գրանցվելիս ինչ-որ մեկն օգտվել է երգչուհու անունից և Վերային վիրավորել ու «ինքնակոչ» են անվանել: Երգչուհին ստիպված է եղել լքել սեփական արվեստին նվիրված կայքը, քանի որ իր ինքնությունն ապացուցելու հնարավորություն նա, միևնույն է, չի ունեցել։










































