Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով ներկայումս գլխավորում է Լոնդոնի «Չելսի»-ն:
«Չեմ ցանկանում, որ մարդիկ կարծեն` ես մշտապես քննադատում եմ Մոուրինյոյին, բայց ինձ դուր չի գալիս, թե ինչպես են խաղում նրա գլխավորած թիմերը: Զինեդին Զիդանը, Ռոբերտո Կարլոսը… նրանք անկրկնելի էին: Պետք է ուշադրությւն դարձնել փաստերին և խոստովանել, որ նրանք ավելի հզոր էին:
Մեծ թիմերը չեն խաղում այնպես, ինչպես Մոուրինյոյի «Ռեալ»-ը: Մենք 30 հազար անգամ չենք հարվածում հակառակորդների ֆուտբոլիստներին, չենք բորբոքում կրքերը և չենք թողնում, որ խաղադաշտը չորանա, ինչպես կարտոֆիլի դաշտը:
Մենք դա չէինք անում նաև այն ժամանակ, երբ «Ռեալ»-ը մեզնից բարձր տեղ էր զբաղեցնում: Մենք հաղթում էինք, ոչ-ոքի խաղում, պարտվում, բայց չէինք դավաճանում մեր խաղային փիլիսոփայությունը»,- 33-ամյա Չավիի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:







































