Այսօր 4.5 մլն իտալացիներ հրավիրվում են երկրի 67 քաղաքների ու բնակավայրերի ընտրատեղամասեր, որտեղ երկրորդ փուլում կըտրվեն տեղական ինքնակառավարման մարմիններ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երկրում քաղաքական իրավիճակի համար կարևոր կլինի ընտրությունների ելքը Հռոմում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ Ջանի Ալեմանոն, ով նոր հնգամյա ժամկետի համար պայքարում է Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած աջ ուժերի աջակցությամբ, և Ինյացիո Մարինոն՝ փոխպատվաստումների գծով մասնագիտացած բժիշկ, ում առաջադրել է ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը:
Առաջին փուլի արդյունքներով՝ Մարինոն 12 տոկոսով առաջ էր անցել մրակցից, սակայն չէր կարողացել հաղթահարել 50 տոկոսանոց շեմը: Հաղթանակի դեպքում մայրաքաղաքը կվերադառնա ձախ կենտրոնամետների իշխանությանը, որոնց՝ ղեկավարման 15 տարուց հետո 2008-ին հետ է մղել Ալեմանոն:
Հիշեցնենք, որ առաջին փուլն անցկացվել էր մայիսի 26-27-ը:







































