ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է ակտիվացնեն համագործակցությունը զինված ուժերի միջև: Այս մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինը՝ Կալիֆոռնիայի բանակցությունների արդյունքում:
«Մեզ հաջողվել է բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել տնտեսական և ռազմավարական հարցերում, սակայն մենք երբեք զինվորների միջև արդյունավետ հարաբերություններ չենք ունեցել: Իսկ այն իրադրությունում, որը ձևավորվում է աշխարհում, շատ կարևոր է, որ 2 երկրներն էլ հասկանան ռազմավարական նպատակները՝ ռազմական և քաղաքական մակարդակում»,- ասել է Օբաման:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը և Պեկինը քայլեր կձեռնարկեն, որպեսզի այս քննարկումն իրականություն դառնա:
«Մենք պետք է ամրապնդենք երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում և նպաստենք զինված ուժերի միջև հարաբերությունների նոր մոդելի ստեղծմանը:
Երկու կողմերին էլ պետք է նաև բարելավել տնտեսական քաղաքականության կոորդինացումը»,- ասել է Սի Ցզինպինը:








































