Իսլամաբադում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Պակիստանի ԱԳՆ, որտեղ նրան հերթական անգամ զգուշացրել են երկրի տարածքում ամերիկյան անօդաչու սարքերի հարձակումների անթույլատրելիության մասին: Այս մասին հաղորդել է Պակիստանի արտգործնախարարությունը: Հայտարարությունը առնչվում էր անցած գիշեր Աֆղանստանին սահմանակից Հյուսիսային Վազիրիստան շրջանի ռմբակոծման հետ:
«Ժամանակավոր հավատարմատարին հաղորդվել է, որ Պակիստանի կառավարությունը վճռականորեն դատապարտում է շրջանների ռմբակոծությունները: Դրանք խախտում են մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ընդգծվել է հարձակումները անմիջապես դադարեցնելու անհրաժեշտությունը»,- նշել է ԱԳՆ-ն:









































