Սիրիայի կառավարական զորքերը` «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման գրոհայինների աջակցությամբ գրավել են Բուեյդե գյուղը` Լիբանանի հետ սահմանի մոտ Ալ-Կուսեյր քաղաքի մոտակայքում գտնվող ապստամբների վերջին հենակետը: Այս մասին հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է հարյուրավոր մարդկանց ճակատագրով, որոնք փախել էին Բուեյդե այն բանից հետո, երբ Սիրիայի զորքերը չորեքշաբթի վերահսկողություն հաստատեցին Ալ-Կուսեյրում: Կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը Agence France-Presse-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն չի հաջողվել կապ հաստատել տարածաշրջանում կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Այսօր Հոմսում բանակային անցակետի մոտ պայթել է ականապատ ավտոմեքենա: Իրավապաշտպանների տվյալներով` զոհվել է առնվազն 7 մարդ:








































