Նյու Յորքում աճուրդում կվաճառեն «Մեծն Գեթսբիի» 1925թ. հրատարակության օրինակը: 20-րդ դարի լավագույն վեպը հրապարակվել է 1925թ., սակայն մեծ տարածում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ հեղինակը՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, արդեն ողջ չէր:
Աճուրդի հանված գրքի առաջին տպագրության օրինակը բավական լավ է պահպանված: Գրքի շապիկին արտ-դեկո ոճով կատարված իլյուստրացիա է, որը հավանության է արժանացել անձամբ Ֆիցջերալդի կողմից: Գիրքը պատկանել է գրաքննադատ Մալքոլմ Քաուլիին:
Աճուրդը նախատեսված է հունիսի 11-ին:
Գրքի նախնական արժեքը 150 հազար դոլար է:










































