Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Մյանման և Կամբոջան դիտարկում են մուտքի միասնական արտոնագրի ներմուծման հարցը, որը կգործի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) տարածքում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Արտոնագրերի մշակման նպատակով այդ երկրների զբոսաշրջային գերատեսչությունները մտադիր են համագործակցել պետական մարմինների և շահագրգիռ այլ կողմերի հետ: Այս մասին երկրների զբոսաշրջության նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն: Շենգենի նման արտոնագրային ռեժիմ ստեղծելու մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2011-ի նոյեմբերին:
2013-ի հունվարի 1-ից միասնական արտոնագրային ռեժիմ է գործում Կամբոջայի և Թայլանդի միջև: Նշենք, որ նմանօրինակ ռեժիմ են ցանկանում ստեղծել նաև Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն և Չիլին:








































