Թեհրանը լիովին պատրաստ է «Վեցյակի» հետ բանակցությունների նոր փուլի անցկացմանը՝ չսպասելով Իրանում նախագահական ընտրություններին: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:
Դեսպանի խոսքերով՝ հստակ ամսաթիվ դեռևս չկա, սակայն իրենք պատրաստ են բանակցություններին նույնիսկ այսօր:
Նրա խոսքերով՝ բանակցությունները կանցկացվեն, երբ «Վեցյակի» երկրները պատրաստ լինեն:







































