Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն այսօր բացել է BBC-ի վերանորոգված շտաբ-գրասենյակը: Միապետը պետք է շինություն այցելեր ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ, սակայն նա չի կարողացել ներկա լինել, քանի որ հիվանդանոցում է գտնվում:
Եղիսաբեթ 2-րդին լրատվականի լրագրողները և սովորական անցորդները ողջունել են ծափահարություններով: Թագուհին գրասենյակը բացել է ելույթով:
«Մեծ հաճույք է այցելել BBC և տեսնել նոր տունը: Ես հիշում եմ, երբ եկա այստեղ առաջին անգամ՝ հայրիկիս, մայրիկիս և քրոջս հետ, քանի դեռ պատերազմը չէր սկսվել: Հաջորդ այցելությունը կայացել է Էդինբուրգի հերցոգի հետ՝ 1953-ին, նախքան թագադրումը: Այն ժամանակ ես ապշած էի, ինչպես հիմա: Ես հույս ունեմ, որ նոր շինությունը կծառայի ձեզ երկար ժամանակ և ես ուրախ եմ հայտարարելու նրա բացման մասին»,- ասել է թագուհին ուղիղ եթերում:








































