Գերմանացի մոդելավորող, Chanel տան գլխավոր դիզայներ Կառլ Լագերֆելդը, ով հայտնի է իր աղմկահարույց արտահայտություններով, որոշել է հավերժացնել իր ասացվածքները գրքում, որը կկրի «Կառլի աշխարհ» անվանումը:
Նա սուր դիտողություններ է արել հանրահայտ մարդկանց մասին, մեկնաբանություններ՝ ուղղված ժամանակակից թրենդներին: Չնայած գիրքը կհրապարակվի սեպտեմբերին, սակայն արդեն հիմա բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում այն մասին, թե նրա որ խոսքերը կներառվեն դրանում: Այս մասին հայտնում է Fashion Time-ը:
Նա մի անգամ ասել է, որ եթե ինքը ռուս աղջիկ լիներ, ապա լեսբուհի կդառնար, քանի որ ռուս տղամարդիկ ուղղակի սարսափելի են: Նա քննադատել է Միշել Օբամայի նոր սանրվածքը՝ այն անվանելով «վատ գաղափար»:
Հիշեցնենք, որ օրերս Լագերֆելդը հայտարարել էր, որ պատրաստվում է ամուսնանալ իր սիրելի կատվի՝ Չուպերտի հետ:









































