20-ամյա հարձակվող Մաուրո Իկարդին, ով անցած մրցաշրջանում հանդես է եկել «Սամպդորիա»-ում, տեղափոխվել է Միլանի «Ինտեր»: Այս մասին տեղեկացնում է «Սամպդորիա»-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «Ինտեր»-ում և պայմանագիր կնքել: Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում:
Հավելենք, որ Իկարդին, ով «Բարսելոնա»-ի սան է, անցած մրցաշրջանում անցկացրած 31 խաղում 10 գոլ է խփել:






































