Բրյուսելի Մալբեկ մետրոյի կայարանը, որտեղ մեկ ամիս առաջ ահաբեկչություն է իրականացվել, աշխատանքը կվերսկսի վերանորոգումից հետո՝ ապրիլի 25-ին: Այս մասին ուրբաթ RIA Novosti-ին հայտնել են միջհամայնքային տրոնսպորտի բրյուսելյան միությունում:
Այնուամենայնիվ, աշխատաժամանակը մետրոյում անվտանգության նկատառումներով սահմանափակված է. Այն կգործի առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 10-ը: Ներկայումս փակ է մետրոյի 69 կայարաններից միայն մեկը:
Belfius Insurance ապահովագրական ընկերության գնահատմամբ՝ Բրյուսելի մետրոյում մարտի 22-ի ահաբեկչությունների հետ կապված՝ ապահովագրական վճարները կկազմեն մինչև 160 մլն եվրո:
Մարտի 22-ին Բրյուսելում մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 32 մարդ, մոտ 300-ը վիրավորվել է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:







































