Հայտնի փոփ-երաժիշտ Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, ով հոսպիտալացվել էր երակները կտրելուց հետո, կարող էր ինքնասպան լինու որոշում կայացնել հոր կարոտից, գրել են բրիտանական ԶԼՄ-ները:
ՄԻ շարք ԶԼՄ-ներ սկսել են տարբեր ենթադրություններ անել Փերիս Ջեքսոնի «արարքի» պատճառի վերաբերյալ: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ ազգականների հետ վիճելիս նա հայտարարել է, որ «կցանկանար, որ իր հետ լիներ իր հայրը, քանի որ նա իրեն կհասկանար»:
«Ես մտածում եմ նրա մասին ամեն օր ու լաց եմ լինում»,- Sun-ը մեջբերում է Փերիսի խոսքերը, որ նա ասել է իր փաստաբանին, հայտնում է RIA Novosti-ն:
«Փերիսը կարծում է, որ ընտանիքում ոչ ոք չի հասկանում իրեն, նա մեկուսացած ու միայնակ է զգում իրեն»,- ասել է Sun-ի աղբյուրը, որը մոտ է Ջեքսոնների ընտանիքին:
Ավելի վաղ 15-ամյա Փերիս Ջեքսոնը վիճել էր իր ազգականների հետ, ովքեր արգելել էին նրան գնալ ռոք-համերգի: Աղջկա մոտ հիստերիա էր սկսվել, նա փակվել էր լոգարանում ու կտրել դաստակների երակները:
Ներկայում Փերիսը հիվանդանոցում է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:









































