Ինդոնեզացի մուսուլմանների արմատական կազմակերպությունները հայտարարել են սեպտեմբերին երկրում «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի անցկացմանը խոչընդոտելու վճռականության մասին: Նրանք նման հայտարարություն են արել նույնիսկ այն բանից հետո, երբ կազմակերպիչները հրաժարվել են բիկինով ավանդական ելույթից՝ մուսուլմանների զգացմունքները չվիրավորելու համար: Այս մասին հայտնում է Jakarta Globe-ը:
«Հիզբ Ալ-Թահրիր Ինդոնեսիա» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Յուսանտոն հայտարարել է, որ մրցույթի աջակցումը հավասարազոր է կանանց մարմինների առևտրին աջակցելուն:
Նրանք խոստացել են զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպել մրցույթի անցկացման դեմ:
«Իսլամի բարեփոխման շարժում» կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Չեպ Հերնավանի խոսքերով՝ մասնակիցները, միևնույն է, կկրեն հագուստներ, որոնք «սեքս և անբարոյական գործողություններ են քարոզում»:








































