Այս տարվա ապրիլին ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներումշ կազմել է 72.7%` նախորդ ամսվա 73.3%-ի և նախորդ տարվա ապրիլի 73.6%-ի փոխարեն: Սա երևում է կենտրոնական բանկի տեղեկագրից: Ապրիլին նվազել են նաև դոթլարայնացման մակարդակը բնութագրող այլ ցուցանիշները` ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը, ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը և այլն:
Ընդհանուր առմամբ, սակայն, դոլարայնացմնան մակարդակը երկրում շարունակում է բարձր մնալ, ինչը նվազեցնում է Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառման արդյունավետությունը:









































