Չինաստանի Հուբեյ մարզում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 5 մարդ: Վերջին մի քանի օրերին վատ եղանակի պատճառով ընդհանուր առմամբ տուժել է 386.3 հազար մարդ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Էնշի, Իչան և Ցզինչժոու քաղաքներում տեղումների մակարդակը գերազանցել է 200 մմ-ը: Ջրի տակ է մնացել 135 տուն, իշխանությունները տարհանել են 2316 մարդու:
Սյուանեն անցակետում տարրական դպրոցների աշակերտները և մանկապարտեզի երեխաները ուսուցիչների և դաստիարակների հետ մի քանի ժամ մնացել են հեղեղված տարածքում: Նրանց փրկել են հրշեջները:
Հորդառատ անձրևներ են տեղում նաև Չինաստանի հարավ-արևմուտքում, որտեղ փլուզվել է 36 տուն, զոհվել է մեկ մարդ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ անձրևները կշարունակվեն նաև հանգստյան օրերին:







































