Ամերկացի դերասան Ջիմ Քերին 13,4 մլն դոլարով վաճառել է Մալիբուի լողափին գտնվող իր առանձնատունը, հաղորդում է RIA Novosti-ն:
Առանձնատունը, որի մակերեսը կազմում է 270 ք/մ, ունի 5 ննջարան, 5 լոգարան, հյուրասրահ: Տան տանիքում կա հիդրոմերսման լոգարանակոնք ու ճեմուղի:
Los Angeles Times թերթի տվյալներով՝ Քերին օվկիանոսին նայող իր առանձնատունը ձեռք է բերել 9,75 մլն դոլարով: 2011 թ. այն աճուրդի էր հանվել 18 մլն դոլարով, սակայն 2012-ին գինն իջեցվեց մինչև 13, 95 մլն դոլար:
Առանձնատան գնորդի անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ դրա հարևանությամբ բնակվում են դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, դերասանուհի Լորա Դերնը:
Ջիմ Քերին, ով այս տարի դարձավ 51 տարեկան, ԱՄՆ ամենաբարձր վճարվող կատակերգուներից է:











































