Friday, 10 07 2026
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

 – Պարոն Կիրակոսյան, ի՞նչ զարգացումներ, վերադասավորումներ կամ համագործակցություններ եք սպասում առաջիկա հինգ տարիներին Հայաստանի քաղաքական դաշտում:

 – Քաղաքական իրադրությունը հանգիստ է, որովհետև դեռևս ոչ մի բան տեղի չի ունենում, բայց մեծ անհանգստություն կա հասարակության մեջ: Մարդիկ բավարարված չեն, և առկա դժգոհությունը գալիս է դեռևս նախագահական ընտրություններից:

 – Ամեն դեպքում քաղաքական ի՞նչ համագործակցություններ կպլանավորվեն հաջորդ զարգացումների համար: Հնարավոր համարո՞ւմ եք, ասենք, ԲՀԿ-ն ընդդիմադիր ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ ավելի խորը դաշինքի գնա:

 – Մենք չպետք է որևէ գործողություն ակնկալենք ԲՀԿ-ից, եթե դա նույնիսկ վերաբերում է նոր քաղաքական համագործակցությանը: Քաղաքական լանդշաֆտը սնանկ է: Իսկ, ընդհանուր առմամբ, արդեն քաղաքական փոփոխությունների շրջանն է սկսվել: Վերջին մոհիկաներին ենք մենք ականատես լինում: Նախագահ Սարգսյանը` որպես յուրահատուկ քաղաքական էլիտայի վերջին ներկայացուցիչ: Հաջորդ քաղաքական էլիտան Լեռնային Ղարաբաղից չի լինելու, բայց դա չի նշանակում, որ նորերն անպայման ավելի լավը կլինեն:

 – Այսինքն` ինչպես 2012-2013թթ. ընտրություններին էր, 2017-2018թթ. անձամբ երեք նախագահների պայքարը չի՞ լինելու:

 – Առաջին նախագահը ետ է քաշվել քաղաքական-հասարակական իրականությունից:

 – Բայց չէ՞ որ նոր ուժ ստեղծեց:

 – Նա փորձում է վերաստեղծել այդ ուժը: Երկրորդ նախագահն ավելի է դառնում նախկին նախագահ: Ներկայիս նախագահն իր նախագահության երկրորդ և վերջին շրջանում է ու չունի ժառանգորդ: Այլևս այնպիսի իրավիճակ չի լինելու, որ ՀՀ քաղաքականությունը լինի երեք նախագահների մրցադաշտ: Վաղը նույնպես այդպիսի իրավիճակ չի լինելու: Օրինակ` ԲՀԿ-ն կարող է նույնիսկ գոյություն չունենալ 2017-2018թթ. ընտրություններին: ՀԱԿ-ը փորձում է վերաստեղծել իրեն: Մենք նույնիսկ չենք կարող իմանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա 5 տարիներին: Մենք չենք տեսնի նախկին նախագահների պայքարը, ինչպես չենք տեսնի Պարույր Հայրիկյանին, Վազգեն Մանուկյանին և այլոց: Քաղաքական պատմական դեմքերն այլևս իրատեսական չեն: Մենք պետք է դրամատիկ քաղաքական փոփոխություններ ակնկալենք: Մենք կտեսնենք փոփոխություններ քաղաքական կուսակցությունների ներսում: Ի հայտ կգան քաղաքական նոր առաջնորդներ, նոր մրցակիցներ և նոր թեկնածուներ: Նույնիսկ ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում կադրերը փոխվում են: Նույնիսկ Գալուստ Սահակյանն է թոշակի գնալու:

 – Այդ դեպքում, ովքե՞ր են առաջին պլան մղվելու թեկուզ այդ երկու կուսակցություններում:

 – ԲՀԿ-ն անկման մեջ է, իսկ ՀՀԿ-ում ավելի նոր, երիտասարդ սերունդ է ոտքի կանգնում: Օրինակ` խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԲՀԿ-ն ո՞վ ունի, ոչ մեկը: Դա, այսպես ասած, Բեռլուսկոնիի մոդելն է, որն այստեղ չի աշխատում:

 – ԲՀԿ-ում էլ վերջին շրջանում քաղաքական դեմքեր ներգրավվեցին՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և այլոք:

 – Եկեք անկեղծ լինենք և ասենք, որ ԲՀԿ-ի ներսում կան լավ դեմքեր: Օրինակ` Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ-ի նման կուսակցության խնդիրն այն է, որ այն չափազանց շատ է կախված առաջնորդից: Ինչպես յուրաքանչյուր քաղաքական կուսակցության մեջ, այնտեղ էլ լավ անդամներ կան: Բայց նրանց համար լուրջ մարտահրավեր է վերակազմավորվելը և ՀՀ քաղաքական դաշտում իր տեղը գտնելը:

 – Դուք այնպես ներկայացրեցիք, որ կարծես թե Հայաստանի քաղաքական ապագան թեև վերափոխված, եթե դա հնարավոր է, բայց կրկին ՀՀԿ-ի ձեռքում է:

 – Դա ընդամենը սցենարներից մեկն է, դեռևս շատ վաղ է դրա մասին խոսել:

 – Իսկ ուրիշ էլ ի՞նչ սցենարներ կարող են զարգանալ:

 – Դեռևս վաղ է խոսել, կարող են նոր ուժեր ստեղծվել, նոր թեկնածուներ ի հայտ գան: Նույնիսկ կարող են հանդես գալ այնպիսի մարդիկ, որոնց մասին մենք հիմա որպես թեկնածու չենք էլ մտածում: Ինչպես, օրինակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կամ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

 – Նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս դժվարությամբ է ձերբազատվում հանցագործ համբավ ունեցող այն մարդկանցից, ովքեր շրջապատում են իրեն: Օրինակ` տարիներ շարունակ հանրությունը ու նույնիսկ քաղաքական դաշտի մի հատվածը պահանջում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կամ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրաժարականը, բայց մինչև նրանց մասնակցությամբ հերթական անգամ մարդասպանություն տեղի չունեցավ, պաշտոնանկ չարեց: Իսկ Դուք ասում եք, թե ՀՀԿ-ն ներքին բարեփոխման փուլ է անցնում:

 – Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն չկարողանա ինքն իրեն մաքրել և ձերբազատվել բացասական կերպարներից, ապա քաղաքական ապագա չի ունենա: Ինչպես ցանկացած քաղաքական կուսակցություն, այն ևս պետք է մշտական փոփոխությունների և բարելավման գործընթացում լինի: Կապ չունի, որ այդ կուսակցությունները 1890թ., թե 1990թ. են ստեղծվել: Եթե ոչ՝ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում, այսինքն` կդառնա բռնապետություն: Կամ այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, երբ Սաակաշվիլին ուղղակի ձախողվեց:

 – Պարոն Կիրակոսյան, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը փակուղում է հայտնվել: Արդեն տևական ժամանակ է, ինչ ակտիվ բանակցություններ չկան: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք այս լռությունը բանակցային նոր փուլի սկիզբն է:

 – Ո՛չ, ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ ոչ մի բան չի փոխվում: Հայաստանը չունի խաղաղության գործընկեր: Ադրբեջանը պարզապես չի ուզում և մերժում է ունենալ որևէ դիվանագիտական ռազմավարություն:

 – ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԼՂ հարցում «Ռուսաստանի համար ստատուս քվոն անընդունելի է»: Ի՞նչ է ենթադրում այս հայտարարությունը:

 – Ռուսաստանի տեսանկյունից սա միջոց և ձև էր բացատրելու, թե ինչու է ՌԴ-ն Ադրբեջանի համար զինամթերքի թիվ մեկ մատակարարը: Սա նաև ցույց է տալիս, որ ՌԴ-ի ձեռքում է այժմ գտնվում Մինսկի խմբում դիվանագիտական առաջնահերթությունը: Բայց Լավրովի հայտարարությունը չէր նշանակում, թե ՌԴ-ն ինչքան կարևոր դեր ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, նշանակում էր, թե ինչքան կարևոր է Ռուսաստանը հենց Ադրբեջանի համար: ՌԴ-ն բարելավում է հարաբերությունները Ադրբեջանի հետ: Եվ երկրորդ պատճառն այն է, որ ՌԴ-ն շատ ակտիվ է տարածաշրջանում:

 – Կարծես թե Վրաստան վերադառնալու հետ կապված քայլեր են արվում: Հնարավո՞ր է, որ ՌԴ-ն նորից իր դիրքերն ամրապնդի այս տարածաշրջանում:

 – Անկեղծ ասած՝ Վրաստանն է քայլեր անում և ոչ թե ՌԴ-ն: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանում ամրապնդվելուն, ապա շատ դժվար կլինի իրավիճակ փոխել: Դրա համար նախ պետք է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում