«Անդրեա» արևադարձային փոթորիկը, որը մի քանի ժամ առաջ հասել է ամերիկյան Ֆլորիդայի ափերին, սկսում է կորցնել ուժը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Փոթորիկներին հետևող ազգային կենտրոնից:
Այդ տվյալներով՝ քամու արագությունը 100 կմ/ժ-ից նվազել է 80 կմ/ժ-ի, նվազել է նաև մայրցամաքի ուղղությամբ տարերքի շարժման արագությունը՝ 28 կմ/ժ-ից դարձել է 24 կմ/ժ: Այնուամենայնիվ, Ֆլորիդա նահանգում դեռևս պահպանվում է փոթորկի նախազգուշացումը:
«Անդրեա»-ն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, որոտով և ուժգին քամիներով:





































