ԵՄ-ն Ուկրաինային 600 մլն եվրո կհատկացնի, եթե երկրի կառավարությունը ավարտին հասցնի բարեփոխումների ծրագիրը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
«Մենք 600 մլն կհատկացնենք, բայց եթե կատարվեն բոլոր պայմանները, որոնք մնացել են»,- նշել է նա:
Հանը հավելել է, որ Եվրոպական հանձնաժողովը սպասում է Ուկրաինայի իրավաբանական կրթությամբ գլխավոր դատախազի նշանակման: «Հիմա պետք է նշանակվի գլխավոր դատախազ՝ կենտրոնացած բարեփոխումների վրա: Գլխավոր դատախազը պետք է լավ տեղեկացված լինի և իրավաբանական կրթություն ունենա»,- հայտարարել է եվրահանձնակատարը: Միաժամանակ նա նշել է, որ անանցագիր ռեժիմի լիբերալացման ուղղությամբ առաջին քայլերը կատարված են:









































