Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները: Նրանք պահանջում են կառավարության միջամտությունը իրենցից մթերած խաղողի դիմաց վճարելու հարցում:
«Մենք ողորմություն չենք ուզում, մենք մեր քրտինքի փողն ենք ուզում: Բոլորը խաբում են՝ էսօր կտանք, վաղը կտանք, ամոթ է վերջապես»,- դժգոհում են խաղողագործները:- Եթե մի մարդ կարողանում է 520 տնտեսություն խաբի, ուրեմն հզոր մարդ ա: Ավոն հզոր մարդ ա: Գողականով ա ուզում հարցը լուծենք, գողականի տեղ էլ չգիտենք»:
Խաբված խաղողագործների խոսքով՝ ճանապարհը փակելով հարցը չի լուծվել, մարզպետարան, նախագահի նստավայր, կառավարություն դիմել են, հարցը չի լուծվել, եթե այսօր էլ չլուծվի, պատրաստվում են ստիպված գյուղի դպրոցը փակել՝ դասադուլ հայտարարել:
Մանրամասները տեսանյութում:










































