Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրարշավի ֆավորիտ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել կուսակցական պատվիրակների բաշխման համակարգը, որը կարող է խոչընդոտ դառնալ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջադրման համար՝ հայտնում է RIA Novosti-ն։
«Պատվիրակներին կարելի է ինքնաթիռ նստեցնել, տանել հանգստավայրեր, կարելի է ընթրել նրանց հետ, տեղավորել հյուրանոցներում։ Փաստացի նրանք կարող են գնել ընտրությունները»,- հայտարարել է Թրամփը Ինդիանա նահանգում անցկացված նախընտրական հանրահավաքում։









































