Այսօր թագուհին դառնում է 90 տարեկան: Ծննդյան օրը նա սկսել է նշել չորեքշաբթի բավականին անսովոր ձևով՝ շնորհավորելով ուրիշներին: Թագուհին եղել է Royal Mail-ում և աշխատակիցներին շնորհավորել երկրում փոստային ծառայության հիմնադրման 500-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստային ծառայությունը (Royal Mail) Եղիսաբեթ II-ի պատվին չորեքշաբթի ներկայացրել է նամականիշների նոր շարք, ընդ որում՝ դրանցից չորսը թողարկվել է միասնական լուսանկարի ձևով, որտեղ պատկերված են թագուհին և նրա բոլոր ժառանգորդները: 90 տարեկան թագուհին այդ տարիքին հասած առաջին բրիտանական միապետն է:
Royal Mail-ի աշխատակիցներն էլ շնորհավորել են Եղիսաբեթ II-ին՝ նրա համար խմբով երգելով Happy Birthday երգը և կատարելով մի քանի այլ կոմպոզիցիաներ:









































