Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Սիրիայում ՀՀ դեսպան Փոլադյանն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին աշխատություն է հրատարակել

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ օրերս Դամասկոսում «աշ-Շարկ» հրատարակչությունը լույս է ընծայել Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» խորագրով արաբերեն նոր գիրքը: Այս մասին տեղեկացրին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավելելով. «Բազմալեզու աղբյուրագիտական լայն հենքի վրա դեսպան Փոլադյանը գիտական խորը վերլուծության է ենթարկել Հայկական հարցը պատմական երեք տարբեր փուլերում՝ համիդյան, երիտթուրքական և քեմալական ժամանակաշրջաններում: Ապա՝ հավուր պատշաճի արաբ ընթերցողին է ներկայացրել Հայոց այդ մեծ ողբերգության մանրամասները, Արևմտահայության ֆիզիկական բնաջնջման թուրանական հրեշավոր ծրագրի քաղաքական և տնտեսական նպատակները , պատմական զարհուրելի եղելությունները, սուր քննադատության ենթարկվելով թուրքական վարչակարգերի ժխտողական քաղաքականությունը:

Բացի այդ, «Արևմտյան վկայությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին» գրքում Արշակ Փոլադյանը փորձ է արել արաբ ընթերցողներին ներկայացրել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ վայրագ ու անմարդկային ոճրագործությունը ոչ թե հայկական աղբյուրների տվյալներով, այլ օտարազգի՝ արևմտյան ականատեսների հուշերով, արխիվային նյութերով և պատմական զեկույցներով, կարևոր տեղ հատկացնելով Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան, իրավաբան Հենրի Մորգենթաուի հուշերին, 1915թ. հոկտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայում Լորդերի պալատում անգլիացի պատմաբան Վիսկոնտ Ջեյմս Բրայսի ելույթից քաղվածքներին, «1915-1916թթ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին» անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի պատմական ամփոփագրին, պատմության ամենասև էջերից մեկի մասին ամերիկացի թղթակից Հերբերտ Ադամս Գիբբոնսի և «Հայաստանն ու Մերձավոր Արևելքը» գրքում տեղ գտած՝ նորվեգացի հետախույզ Ֆրիտյոֆ Նանսենի վկայություններին:

Դեսպան Փոլադյանի գրքի հավելվածում ընդգրկվել են 2015թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասանած ճառերը, 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագի ժամանակ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, 2015թ. ապրիլի 22-ին Երևանում «Գլոբալ ֆորում»-ի մասնակից, Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի ելութը:

Արաբական աշխարհում «Հայկական հարցը» ներկայացնելու, ինչպես նաև Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու նպատակով, հեղինակը գրքում զետեղել է 2015թ. հունվարի 29-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի հայտարարությունը, 1946թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի բանաձևը, 1948թ. դեկտեմբեր 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրը և 1968թ. նոյեմբերի 26-ին «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղ ղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:

Գրքի առաջաբանը գրել է սիրիացի ականավոր մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի կողմից 2015թ. «Երախտագիտության» մեդալով պարգևատրված դոկտոր Նաբիլ Տոոմեն: Վերջինս բարձր է գնահատել դեսպան Փոլադյանի գրքի գիտա-ճանաչողական հույժ կարևոր նշանակությունը և նրանում ամփոփված արևմտյան ականատեսների չափազանց ուշագրավ վկայությունները՝ Հայոց ցեղասպանությունը լուսաբանելու ուղղությամբ:

Գիրքը լույս է տեսել ճաշակով ձևավորված և գեղեցիկ կազմով: Այն արաբ ընթերցասեր հարակայնությանը հսկայական նյութ է տալիս Հայոց ցեղասպանության մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում