Ավստրիան մտադիր է դուրս բերել իր խաղաղապահներին Գոլանի բարձունքներից և այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի կառավարության հայտարարությունը:
Ավստրիացիները, որոնք վերահսկում են իսրայելա-սիրիական բաժանարար գիծը, կազմում են ՄԱԿ-ի ուժերի ավելի քան 1/3-ը և տեղեկայված են Սիրիայի վերահսկողության տակ գտնվող մասում: Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո իրենց զորքերին դուրս են բերել Խորվաթիան, Կանադան և Ճապոնիան:
Ավելի վաղ Ավստրիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ կքննարկի զորախումբը դուրս բերելու հարցը, եթե Եվրամիությունը սկսի զենք մատակարարել Սիրիայի ընդդիմությանը: ԵՄ երկրները հանել են Սիրիա զենքի մատակարարման էմբարգոն, սակայն դեռևս չեն հաղորդել ընդդիմությանը զինելու իրենց պատրաստակամության մասին:







































