Ֆրանսիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան 6:1, 2:6, 6:4 հաշվով առավելության է հասել Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ:
Մարիան 12 էյս է կատարել, 39 անգամ սխալվել: Շարապովան օգտագործել է 6 բրեք-փոինթ` 10 հնարավորից, իսկ Վիկտորիան` 5-ը` 10-ից:
Մրցաշարի եզրափակիչում Շարապովան կմրցակցի ամերիկուհի Սերենա Ուիլյամսի կամ իտալուհի Սարա Էրանիի դեմ:









































