Վերջին կես տարում YouTube վիդեոհոսթինգը եռապատկել է բջջային սարքերի համար նախատեսված գովազդից ստացվող եկամուտը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Ծառայության շահույթը գովազդից հասել է 350 միլիոն դոլարի:
Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ ընկերությունը փորձում է մրցել այնպիսի մրցակցի հետ, ինչպիսին է Hulu LLC-ն:
YouTube-ի մեկ միլիարդ օգտատերերի մոտ ¼-ը ողջ աշխարհում ծառայությունից օգտվում է բջջային սարքերի միջոցով: