Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններում դադարի Արևմուտքին նայելուց:
«Վրաստանի ղեկավարությունը պետք է ազատվի ռուսամետ պիտակ կրելու մտավախությունից: Նրանք վախենում են Ռուսաստանի ու ռուսական ղեկավարության հետ ուղիղ բանակցություններից: Կարծում եմ, որ նրանք պետք է դադարեն Արևմուտքի ու արևմտյան դեսպանատների կողմը նայել ու Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է իսկապես լինեն լուրջ բանակցություններ:
«Վրացական երազանքի» իշխանությունները բացարձակապես կորցրին երեք տարի: Ընտրություններից հետո առաջին բանը, որը պետք է աներ երկրի ղեկավարությունը, Մոսկվա գնալն էր, բարձր մակարդակի հանդիպումներ ունենալը և ուղիղ բաց երկխոսություն սկսելը: Կարծում եմ, որ առանց դրա՝ իրական բեկում պարզապես տեղի չի ունենա»,- ասել է Բուրջանաձեն:









































