Թուրք զինվորը վիրավորվել է մի խումբ գրոհայինների հետ բախումների հետևանքով, որոնք Հաթայ մարզում փորձել են հատել սիրիա-թուրքական սահմանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչը:
500 մարդուց բաղկացած խումբը փորձել է ներխուժել Թուրքիայի տարածք: Նրանց հայտնաբերել են սահմանապահները, որոնց վրա նրանք կրակ են բացել:
Վերջին ժամանակներս ծայրահեղականները բազմիցս են փորձում հատել Թուրքիայի սահմանը: Այդ փորձերն ավարտվում են սահմանապահների հետ բախումներով:








































