«Բարսելոնա»-ի նախկին ավագ Կարլես Պույոլը վստահ է, որ կատալոնական ակումբի հարձակվող Նեյմարի խաղի որակի անկումը ժամանակավոր բնույթ է կրում:
«Նեյմարը մեծ պրոֆեսիոնալ է, բայց պետք չէ մոռանալ, որ նա դեռ շատ երիտասարդ է: Հնարավոր չէ ամբողջ կարիերայի ընթացքում ֆանտաստիկ խաղ ցուցադրել: Բոլորն էլ անկումներ են ունենում:
Վստահ եմ, որ առաջիկա ժամանակաշրջանում Նեյմարը դարձյալ ֆուտբոլային ներկայացումներ կցուցադրի և աչքի կընկնի արդյունավետ գործողություններով»,-AS-ը մեջբերում է Պույոլի խոսքերը:








































