Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ներդնի առավելագույն ջանքեր՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
Ղարաբաղյան շփման գծի վերջին դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն անընդունելի է: Հրադադարի ռեժիմի խախտումը կարող է ազդել Նախիջևանի վրա, ինչն անընդունելի է:
Թուրքիան կողմ է սառեցված հակամարտությունների կարգավորմանը, որոնցից մեկն էլ Ղարաբաղյան հակամարտությունն է: Թուրքիայի համար ամենակարևոր պահը տարածաշրջանի ռազմական հակամարտությունների կարգավորումն է»,- հայտարարել է Դավութօղլուն:









































