Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

«Չարաշահումների համար համապատասխան բաժին կա, այլ ոչ՝ Գալուստ Սահակյանը»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականի պատճառները՝ ասելով. «Ես չգիտեմ ինչու է հրաժարական տվել, ինքը մեկնաբանել է, թե ինչու է դուրս գալիս: Մարդն ինքն է որոշում, թե ինչպես պետք է պատասխանի, և ես չեմ կարծում, թե դա այն հրատապ հարցն է, որ պաշտոնաթող մարդու մասին պետք է կարծիքներ հնչեն, թե ինչի հետևանքով հրաժարական տվեց»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ «լրագրողության» միջոցներով է կարդացել ինչ-ինչ սկանդալային պատճառների մասին:

Ըստ ԱԺ նախագահի՝ ինքը աշխատանքային փոխհարաբերություններ չի ունեցել Միհրան Պողոսյանի հետ, որ կարողանա գնահատականներ տալ, բայց այդ կառույցը, նրա խոսքով, վերջին տարիներին լավ է աշխատել: ԱԺ նախագահը չի կարծում, որ Միհրան Պողոսյանի հրաժարականը կարող է իրավական հետևանքներ ունենալ. «Այլ բան է՝ եթե մարդը հանցագործ է, դրա համար պետք է պատասխան տա»,- ասաց նա: Դիտարկմանը, որ պետք է պատասխան տա օֆշորային սկանդալի համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ ամենը մամուլում շրջանառվող մտքեր են. «Եթե իրողություններն այնպիսին լինեն, որ հակասեն մեր երկրի օրենսդրությանը, բնականաբար, ցանկացած մարդ պետք է պատասխան տա»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Միհրան Պողոսյանն այլ պաշտոնի անցնի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ եթե նրա մասին մամուլում շրջանառվող լուրերը ճիշտ չլինեն, ուրեմն կարող է և այլ պաշտոնի անցնել:

Գալուստ Սահակյանը անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ է հայկական բանակը կռվում 80-ականների զենքով: «Մի՛ մտածեք, որ 80-ականների զենքը փչացած է և չի աշխատում: Երբ բյուջեն ենք հաստատում, փոքր քանակ է գնում դեպի զենքը, այսինքն՝ մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Ինչը որ ունենք, հստակ պահպանվում է»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մեր երկրում մի քանի մարդ անհավասար պայմաններում, չարաշահումներով հարստանում է, բայց բանակը հին զենքով է կռվում, Գալուստ Սահակյանը նշեց. «Մարդիկ երևի իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ, չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է, ու նրան պետք է պատժել: Եթե չարաշահումների մասին եք ասում, դրա համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե Գալուստ Սահակյանը, դիմե՛ք այդ բաժին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում