Իսլանդիայի նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը 2016 թվականի հունիսին կվերընտրվի նախագահական վեցերորդ ժամկետում՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Ես այսօր ձեզ հրավիրել եմ այստեղ՝ հայտարարելու, որ երկար մտորումներից հետո եկել եմ այն եզրակացության, որ պետք է առաջադրվեմ»,- երկուշաբթի հայտարարել է նա լրագրողներին:
Իսլանդական կանոններով կարելի է ընտրվել անսահմանափակ թվով, իսկ եթե երկրի ղեկավարի ընտրություններին մասնակցում է միայն մեկ թեկնածու, նա պաշտոնը ստանում է առանց քվեարկության: Այդպիսի կարգի շնորհիվ անկախ Իսլանդիան իր մոտ 70-ամյա պատմության մեջ (1944 թվականից) ունեցել է միայն 5 նախագահ:








































