Չինացի աշխատողները Հեբեյ նահանգում կռվել են բուլդոզերներով: The South China Morning Post-ի հաղորդմամբ՝ վեճի պատճառ է դարձել հաճախորդների համար պայքարը:
Սկզբում մրցակից ընկերությունների երկու աշխատողները տուրուդմփոց են սարքել, հետո որոշել են վեճում շինարարական մեքենաներ օգտագործել, այնուհետև նրանց միացել են գործընկերները: Վեճը հաջողվել է հանդարտեցնել միայն դեպքի վայր ժամանած ոստիկաններին:









































