Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը հարթել են այն բոլոր տարաձայնությունները, որոնք առնչվում են Թեհրանին 5 միլիարդ դոլար վարկի տրամադրմանը:
Ստորչակը հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունում շատ արագ կանցնի տվյալ միջգերատեսչական համաձայնագրի հաստատումը: 2015 թվականի նոյեմբերին հաղորդվեց, որ Իրանը կարող է Ռուսաստանից ստանալ 7 միլիարդ դոլարի վարկ:
Ենթադրվում էր, որ Ռուսաստանի կառավարությունը 5 միլիարդ դոլարը կհատկացնի դաշնային բյուջեից և ևս 2 միլիարդ դոլար կտրամադրի «Վնեշէկոնոմբանկը»:







































