Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մի չվնասող ու չվնասվող կայսրության քրոնիկա

ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին իր «ուղիղ կապի» ընթացքում հայտարարել է, թե Արցախի խնդիրը նուրբ խնդիր է, և Ռուսաստանը կարծում է, որ պետք է առաջնորդվել բժշկական հայտնի «մի վնասիր» սկզբունքով: Նա ասել է, թե Ռուսաստանն ուզում է հակամարտության կարգավորում և ցանկանում է լիարժեք աշխատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

Փաստն այն է, որ առնվազն մինչև ապրիլի 14-ը, երբ տեղի է ունեցել Պուտինի «ուղիղ կապը», Ռուսաստանի իշխանությունը գործնական հարթությունում առաջնորդվել է «Ադրբեջանին մի վնասիր» սկզբունքով և բազմաթիվ վնասներ հասցրել Հայաստանին: Եվ ոչ միայն բազմաթիվ, այլ նաև բազմաբնույթ: Դրանք կրել են թե՛ քաղաքական, թե՛ ռազմական բնույթ: Օրինակ՝ Ռուսաստանը ժամանակին, պարտաճանաչ կերպով մատակարարել է Ադրբեջանի միլիարդավոր դոլարների սպառազինությունը, բարձր մակարդակով խորհրդատվություններ է իրականացրել ռազմա-տեխնիկական գործակցության հարցում Ադրբեջանի դիտողությունների կապակցությամբ, իսկ Հայաստանին մատակարարելիք ընդամենը 200 միլիոն դոլարի սպառազինությունը ուշացրել է: Այդօրինակ փաստերը, թե ինչպես է Ռուսաստանն առաջնորդվել Ադրբեջանին չվնասելու սկզբունքով, շատ են, ակնառու են:

Ճիշտ են նրանք, ովքեր ասում են, թե դա Ռուսաստանի շահն է, և Ռուսաստանն առաջնորդվել է իր շահով: Իհարկե: Ռուսաստանի իշխանությունն արել է և անում է այն, ինչ համարում է, որ պետք է իրեն: Օրինակ՝ Ադրբեջանի իշխանությունն էլ առաջնորդվելով իր շահով՝ գրոհել է Արցախի վրա: Հետևաբար, եթե առաջնորդվում ենք սկզբունքով, թե ինչո՞ւ եք որևէ քննադատություն հնչեցնում ՌԴ իշխանության հասցեին՝ չէ՞ որ այդ մարդիկ հետևում են իրենց շահին, ապա նույն տրամաբանությամբ պետք է ոչ մի բան չասել նաև Ադրբեջանին: Չէ՞ որ հայերին սպանելն ու Արցախը գրավելն էլ նրանց շահն է:

Հասկանալի է, որ այդ տրամաբանությունն ուղղակի անհեթեթ է: Անհեթեթ է նաև պատկերացնել, թե պետք է հակադարձել որևէ այլ պետության միայն ռազմական նկրտումներին, իսկ եթե այդ նկրտումներն անուղղակի են՝ Ադրբեջանով միջնորդավորված կամ կրում են այլ՝ այսպես ասած ավելի «խաղաղ» օկուպացիոն բնույթ, դրանց ընդդիմախոսել, քննադատել, դրանք կոշտ գնահատականի արժանացնել պետք չէ:

Ինչ խոսք, առանցքային պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, որը պետք է ապահովի Հայաստանի շահն ու անվտանգությունը, բայց դրա փոխարեն կոռուպցիայի շահն ու անվտանգությունն ապահովելու համար հանձնում է Հայաստանի ինքնիշխանությունը: Եվ բնական է, որ քննադատության, պահանջների առանցքային, առաջնային թիրախը պետք է լինի այդ իշխանությունը: Այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք: Բայց դա ամենևին չի նշանակում, որ չպետք է քննադատության, ընդդիմախոսության և դիմադրության արժանանան արտաքին նկրտումները: Եթե դրանք ռազմական են, ապա պետք է արժանանան զինված, ուժային դիմադրության, իսկ եթե դրանք քաղաքական-քարոզչական-տնտեսական են, ապա պետք է արժանանան համարժեք դիմադրության և գնահատականի:

Վերջին հաշվով, անհեթեթ է պատկերացնել, որ եթե տանտերը թեկուզ իմանալով, որ փողոցում գող է շրջում, բաց է թողել տան դուռը, ուրեմն գողը պետք է ազատվի գողության համար պատասխանատվության կանչվելուց: Ավելին՝ եթե Հայաստանի իշխանությունը, անձնական և խմբային շահից ելնելով, հանձնում է պետության դիմադրության համակարգն ու ինքնիշխանությունը, ապա հասարակությունը մի կողմից պահանջելով իշխանության պատասխանատվություն, մյուս կողմից՝ պետք է ինքը ստանձնի դիմադրության համակարգի առաքելությունը՝ ունակ լինելով տանել այդ երկու զուգահեռ գործընթացը:

Իշխանությանը ներկայացվող պահանջների, դրանց կատարմանը հասնելու խնդիրը լինելով գերակա և առաջնային, միաժամանակ նաև հասկանալիորեն բարդ է ու բազմաշերտ, ունի զգալի խութեր, որոնց զգալի մասն էլ ճյուղավորված է ընդհուպ ռուսական դե ֆակտո կայսրություն: Աներկբա է, որ կայսրության համար Հայաստանի իշխանությունը գտածո է: Ռուսաստանը հենց այնպես չէ, որ Հայաստանում ստանձնել է իշխող համակարգի երկու տասնամյակի առանցքային հովանավորի դերը: Հայաստանում փոխել համակարգ, նշանակում է Հայաստանը դուրս բերել կայսրության համակարգից: Հետևաբար՝ Հայաստանի իշխանությունը ռուսական կայսրության տեղապահն է:

Օրինակ՝ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում ռուսական իրավապահ կառույցների ինստրուկտորների ներկայությունը պատահաբար չէր, ինչն էլ արձանագրել էին հայկական մամուլի ֆոտոխցիկները: Ավելին՝ այդ առումով 2011 թվականին շատ հետաքրքրական ակնարկ էր արել նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը՝ երկխոսող Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Մարտի 1-ի զոհերը եղել են այն հատվածներում, որոնք, ըստ Քոչարյանի, չէին վերահսկում իշխանությունը և ընդդիմությունը:

Այդպիսով, Հայաստանում գնալ իշխանության համակարգային փոփոխության՝ կարծելով, ակնկալելով, ներկայացնելով, թե հնարավոր է դա անել առանց ռուսական կայսրության դեմ գնալու, կա՛մ միամտություն է, կա՛մ խորամանկություն: Ընդ որում՝ խորամանկություն հանրության հանդեպ, որովհետև Ռուսաստանին խորամանկել այդ հարցում պարզապես ծիծաղելի է, հնարավոր է միայն այդ հարցում խորամանկել Ռուսաստանի հետ՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով:

Հետևաբար, Հայաստանում համակարգային իշխանափոխության ցանկացած հայտի փաթեթ քիչ թե շատ լիարժեք, քիչ թե շատ անկեղծ, քիչ թե շատ բովանդակալից լինելու համար պետք է պարունակի հստակ պատասխաններ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, ռազմա-քաղաքական նկրտումների կոնկրետ օրինակների և ընդհանուր բնույթի մասով: Հակառակ դեպքում, ինչպես Պուտինը Արցախի հարցում, այդպես էլ Հայաստանում իշխանափոխության համակարգային հայտն առանց այդ բաղադրիչի ներկայացնողները առաջնորդվում են «մի վնասիր» սկզբունքով, բայց եթե Պուտինի դեպքում գործնականում մի վնասիր Ադրբեջանին տրամաբանությունն է, ապա Հայաստանում ներքին այդօրինակ հայտով հանդես եկող սուբյեկտների դեպքում տրամաբանությունն է՝ Ռուսաստանին կամ ավելի ճիշտ ռուսական կայսրությանը մի վնասիր: Հայաստանում հնարավոր չէ փոխել որևէ բան իշխող համակարգում և ընդհանրապես պետականության ընթացքում, եթե չես վնասում ռուսական կայսրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում