Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան «Մանչեսթեր Սիթի»-ի դիտակետում է:
Նշվում է, որ «քաղաքայիններ»-ի ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերմամբ:
Հիշեցնենք, որ Մորատայի տրանսֆերի ձեռքբերման առաջնահերթությունը պատկանում է Մադրիդի «Ռեալ»-ին: Սակայն Մանչեսթերում հուսով են, որ կողմերին կհաջողվի համաձայնության գալ այդ հարցի շուրջ:





































