Փխենյանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ և Ինդոնեզիայում Հյուսիսային Կորեայի նախկին դեսպան Լի Չոնյուլը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջուկային սպառազինությունների մասին համարել է «անհեթեթ և անտրամաբանական»,- հայտնում է CNN-ը:
Նա նաև «երկակի ստանդարտների քաղաքականություն» է անվանել կորեական միջուկային ծրագրի փակման ԱՄՆ պահանջները` Հյուսիսային Կորեայի վրա հարձակման նախապատրաստման լույսի ներքո:









































