Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Դուրս գալ կամ դուրս բերել երկիրը

Ղարաբաղի առաջին պատերազմի հրադադարից հետո անցած 22 տարիների ընթացքում մենք 2200 անգամ լսել ենք, որ հակամարտությունն արդեն պատերազմի դաշտից տեղափոխվել է քաղաքական դաշտ, դիվանագիտական դաշտ, տնտեսական դաշտ: Բայց երբ փորձում ենք համեմատել այդ դաշտում արված գործը հնչած խոսքերի հետ, ապա տեսնում ենք, որ նույնիսկ կեսն էլ չենք արել, և եթե անգամ ասվածի կեսն էլ անեինք, ապա մենք ղարաբաղյան քառօրյա պատերազմում բոլորովին այլ ելք կունենայինք, Հայաստանը բոլորովին այլ որակի պետություն կլիներ, իսկ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն էլ թե այդ պետության ներքին հասարակական-քաղաքական կյանքում, թե արտաքին կարգավորման գործընթացում կլիներ բոլորովին այլ անկյան տակ:

Տարիներ շարունակ մենք վարժվել ենք ասել, թե Ադրբեջանը նավթ ունի, գազ ունի, թե տնտեսապես մենք չենք էլ կարող հասնել այդ երկրի հետևից: Սակայն դրանից հետևություններ չենք արել, կամ առավելագույնը՝ արել ենք երկու ծայրահեղ հետևություն. մեկն այն է, թե քանի որ դա այդպես է՝ քանի որ մենք տնտեսական մրցակցությանը դիմանալու ռեսուրս օբյեկտիվորեն չունենք, ապա պետք է հնարավորինս շուտ գնանք փոխզիջումների, քանի դեռ մեր տարբերությունն ահռելի չի դարձել: Մյուսը հակառակ ծայրահեղությունն է՝ քանի որ Ադրբեջանը նավթ ունի, ապա մենք էլ պետք է մեր համախմբումով ու ազգային միասնությամբ հակադարձենք նրան:

Առաջին ծայրահեղությունը հիմնականում բնորոշ է կարգավորման Լևոն Տեր-Պետրոսյանի կոնցեպտի կողմնակիցներին, նկատի ունեմ ՀԱԿ-ը և նրանց, ովքեր ինչ որ ժամանակ մաս են կազմել Հայ ազգային կոնգրեսին։ 90-ականներից սկսած նրանց հիմնական փաստարկը եղել է այն, որ պետք է գնալ կարգավորման փոխզիջումային այնպիսի լուծման, քանի դեռ տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ահռելի չէ: Երկրորդ ծայրահեղությունը բնորոշ է եղել իշխանությանը՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի, մինչև թերևս Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վերջինիս հանդիպումը, կարճատև պատերազմից հետո։ Ճշմարտությունն, ինչպես միշտ, արանքում է, ու սա ամենևին ստանդարտի հավատամք չէ: Այո, Ադրբեջանը նավթ ու գազ, նավթամթուղեր և գազամուղեր ունի և մենք հազիվ թե համարժեք տնտեսական ռեսուրսներ գտնենք նրան հասնելու համար: Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է դատապարտվածի բացահայտ կամ քողարկված կեցվածք ընդունենք ու միակ ելքը համարենք փոխզիջումը, այն էլ՝ ինչքան շուտ, այնքան լավ:

Ի վերջո, երբ մենք այդ տրամաբանությամբ զիջում էինք, այդպիսով, ինչպես և քառօրյա պատերազմը ի ցույց դրեց, Ադրբեջանին մղեցինք առավել անզիջումայնության: Բայց խնդիրը նույնիսկ դա էլ չէ: Խնդիրն այն է, որ մենք այսքան տարի վախենում էինք, չենք համարձակվում մեր առաջ առավել բարդ խնդիր դնել և փոխել մեր կյանքը, այլ միանգամից համաձայնում էինք զիջել կամ փոխզիջել՝ այստեղ էական տարբերություն կարծես թե չկա: Եթե Ադրբեջանն ունի էներգետիկ զգալի պաշարներ, դա դեռ չէր նշանակում, որ վիճակագրական առումով զիջելով Ադրբեջանի ցուցանիշներին, մենք չէինք կարող այդ տարբերությունը փոխհատուցել որակական այլ պարամետրերով:
Նախ, տնտեսության ծավալները, հարաբերակցությունն ու կառուցվածքը մի բան են, իսկ տնտեսական կարգավորման մեխանիզմի աշխատանքը, տնտեսական ազատությունների մակարդակը, տնտեսական հնարավորությունների բաշխվածությունը՝ մեկ այլ: Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իսկ մենք կարող էինք ունենալ ազատություն, ազատ, իրավական միջավայր, որտեղ մարդիկ կկարողանային ազատորեն իրացնել իրենց:

Դրա համար պետք էր Հայաստանը ողողել արժեքներով, հետպատերազմական սինդրոմը չծառայեցնել ներքաղաքական հետպատերազմական նպատակների, հասարակությանը չհիասթափեցնել այն կյանքից, որը հաջորդեց ռազմական հաղթանակին: Անհրաժեշտ էր արդյունավետ և ավելորդ հավակնություններից ու բարդույթներից զուրկ փոխհարաբերություն հաստատել սփյուռքի հետ, սփյուռքի հետ լինել բաց, ազնիվ, պետությունը դարձնել ոչ թե համահայկական ներուժի ցուցասրահ, այլ այսպես ասած «բորսային» հարթակ, որտեղ կեռար այդ ներուժն ու կստեղծագործեր, կդրսևորեր իր կարողությունները: Անհրաժեշտ էր սեփականաշնորհումը և մասնավորեցումը զերծ պահել կլանայնացումից, անհրաժեշտ էր պետական կառավարման համակարգում խրխուսել ոչ թե նվիրվածությունն ու հավատարմությունը, այլ պրոֆեսիոնալ կարողություններն ու իրավագիտակցությունը, քաղաքացիական գիտակցությունը, արդիական մտածողությունը: Տարիներ շարունակ դեգրադացվեց, խորացավ, կարծրացավ այդ ամենի հակառակը:

Պետության քողի տակ ձևավորվեց ժամանակակից խմբապետություն: Բնական է, որ խմբապետական պոտենցիալով հնարավոր չէր զբաղվել այնպիսի լուրջ հարցով, ինչպիսին Ղարաբաղի խնդիրն է, ուր շոշափվում են աշխարհաքաղաքական բազմաթիվ շահեր, ուր խաչվում են տարբեր սցենարներ, ուր նույնիսկ գերհզորները չգիտեն, թե վերջիվերջո ինչ են ուզում վերջնականապես կամ ինչ չեն ուզում: Դրա փոխարեն էլ աստիճանաբար շրջանառության մեջ դրվեց մյուս ծայրահեղությունը՝ մեր ուժը մեր միասնության մեջ է: Սա ընդհանրապես քաղաքական և հայեցակարգային որևէ բաղադրիչից զուրկ ծայրահեղություն էր, որ առաջ բերեց իշխանությունը վերջին տարիներին:

Բանն այն է, որ միասնությունն ասվածն ինքնին աբստրակտ երևույթ է, որովհետև հասարակությունը տարբեր շերտավորումներ ու գունավորումներ ունի, և դա բնական վիճակ է: Միասնությունը տեղի է ունենում բավական կոնկրետ հասարակական շահերի հենքի վրա: Այդ շահերը հենվում են երեք սյուների վրա՝ անվտանգություն, իրավահավասարություն կամ իրավապաշտպանվածություն, բարեկեցություն: Իշխանությունն այդ երեք սյուներից և ոչ մեկը չի դրել միասնություն գաղափարի տակ, ու արդյունքում ստացվել է քարոզչական անտրամաբանական, նույնիսկ հակաբանական մի փուչիկ, որով բացարձակապես հնարավոր չէ որևէ հարցում, անգամ ներպետական ոչ այնքան լուրջ հարցերում, հասնել նշանակալի հաջողությունների կամ արդյունքի:

Դժբախտաբար, ներկայիս հասարակական-քաղաքական մտքի գերակշիռ մասը, ներկայումս շարունակում է դեգերել ծայրահեղությունից ծայրահեղություն: Ժամանակն է դուրս գալ այդ շրջանից, կամ երկիրը դրանից դուրս բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում