Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են վերադարձ կատարել բարիդրացիական հարաբերություններին:
«Մենք Իրանի հետ ունեցել ենք 22 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, սակայն Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո այն նվազել է մինչև 10 միլիարդ դոլարի։ Մենք ցանկանում ենք պատժամիջոցների վերացումից հետո այդ ցուցանիշը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի։ Մենք քննարկել ենք, թե ինչպես մեծացնենք, աջակցենք երկու երկրներում ներդրողներին։ Մենք պայմանավորվել ենք վերադառնալ բարիդրացիական հարաբերություններին, բարձրացնել քաղաքական երկխոսության մակարդակը»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուհանիի թուրքական այցի արդյունքներով երկու երկրները ստորագրելու են 10 միլիարդ դոլարի համաձայնագրեր։







































