Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ՏՀՏ և ՊՆ անդամները մասնակցել են «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ կայացել է «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդի կազմում ներկայացված են  ՏՀՏ և ԲՏ ոլորտի ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհր դի անդամներն են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, քհծ 2-րդ դասի պետական խորհրդական Մուրադ Իսախանյանը, ԵրՄՄԳ ՓԲԸ տնօրեն Արսեն Թառոյան, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ տնօրենների խորհրդի քարտուղար Լևոն Պետրոսյանը:

«ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է նաև ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից: Ելնելով իր առջև դրված խնդիրներից՝ Կենտրոնը ունի գործունեության չորս հիմնական ուղղություն.

Ուսումնական և որակավորման դեպարտամենտ

Դեպարտամենտը նույնականացնում և հավաստագրում է նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքները՝ նրանցից լավագույններին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հատուկ աշխատանքների  և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակման մեջ ներգրավելու նպատակով:

Լուծումների մշակման դեպարտամենտ

Լուծումների մշակման դեպարտամենտը զբաղվում է ՀՀ պաշտպանական համակարգում հատուկ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմամբ, տեխնիկական առաջադրանքների մշակմամբ և փորձաքննությամբ:

Կիբերանվտանգության դեպարտամենտ

Կիբերանվտանգության դեպարտամենտը հանդես է գալիս որպես հարթակ կիբերանվտանգության խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար:

Ինկուբացիոն դեպարտամենտ

Կենտրոնի շրջանակում հիմնվել է ռազմական ինկուբատոր, որտեղ մասնավոր թիմեր և ընկերություններ իրենց գործունեությունն են ծավալում: Նրանք ներգրավվում են պաշտպանական ոլորտի խնդիրների լուծման գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կիրառում քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։

Կենտրոնը սերտորեն համագործակցելու է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման և խնդիրների իրականացման գործընթացում։

Կենտրոնը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի և գիտակրթական ոլորտների միջև արդյունավետ համագործակցության առանցքային հարթակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում