Thursday, 06 06 2024
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից

Բեկում ղարաբաղյան խնդրում, որը կփոխի Հայաստանը

Հայաստանի հանրությանը վրդովվեցնում է այն, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները կամ այլ միջազգային կառույցներ, շարունակում են հավասարության նշան դնել հակամարտության կողմերի միջև:

Հասարակության այդ վրդովմունքը, իհարկե, տեղին է, որովհետև ադրբեջանական նախահարձակումները պահանջում են ուղիղ և հստակ մատնանշում, դատապարտում: Մյուս կողմից, սակայն, այստեղ կան մի քանի հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել միջազգային կառույցների գնահատականները դիտարկելիս և գնահատելիս:

Նախ` մենք գտնվում ենք տեղեկատվական տարափի դարում: Մենք համոզված ենք, որ հրադադարի խախտումները միանշանակորեն հանդիսանում են Ադրբեջանի նախաձեռնություն, մենք կասկած անգամ չունենք, որ հայկական կողմը ոչինչ չի սադրել կամ սադրում, երբեք նախահարձակ չէ և այլն, իսկ ադրբեջանցիների նմանօրինակ տեղեկությունները մենք համարում ենք ապատեղեկատվություն: Եվ այդ տեսանկյունից հայաստանյան հասարակության այդ պահվածքը միանգամայն օբյեկտիվ ու ադեկվատ է: Բայց մենք չենք կարող նույնը պահանջել միջազգային հանրությունից, որն ունի տեղեկատվական հոսքերին չվստահելու իրավունք, որը միջազգային հանրությունն է, ոչ թե հայաստանյան, և հետևաբար նրանց համար հավասարաչափ հեռավորության վրա են թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական տեղեկատվական հոսքերը, և նրանք կխուսափեն մինչև վերջ որևէ մեկին վստահելով դատավճռին հատուկ կարծիք և հայտարարություն տարածել, ինչը ավելի կսրի իրավիճակը:

Այդ պատճառով էլ միջազգային գնահատականները նմանօրինակ դեպքերում գտնվում են «համահարթեցման» տիրույթում: Առավել ևս, որ անկասկած է նաև հետևյալ հանգամանքը. հայտարարությունները քաղաքական գործընթացի մի կողմ են, բաց կողմը, մինչդեռ կան նաև ներքին հարաբերություններ, կուլիսային գործընթացներ: Եթե արվում են համահարթեցնող հայտարարություններ, դա չի նշանակում, որ նույնն է կրկնվում կուլիսներում, կողմերի հետ շփումներում, հանդիպումներում: Մինչդեռ բուն գործընթացը հենց այդտեղ է՝ հայտարարություններն ու հաղորդագրությունները նախերգանք են, այսպես ասած` բուն շփումներից առաջ նախավարժանքներ, որոնցով ենթատեքստային մեսիջներ են փոխանցվում նեղ շրջանակների՝ արդեն բուն գործընթացներից առաջ:

Այստեղ է, որ հարկ է բևեռել հանրային ուշադրությունը, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այս մակարդակում: Այս մակարդակում է կատարվում բուն աշխատանքը միջազգային հանրության հետ, միջնորդների հետ, տարբեր կառույցների հետ: Այստեղ է հայ-ադրբեջանական դիվանագիտական պատերազմը, որում, ցավալիորեն, մենք տանուլ ենք տալիս, և որի արդյունքներն է նաև, որ արտացոլվում են միջազգային կառույցների և միջնորդների տարբեր հայտարարություններում: Այստեղ Հայաստանի և Ղարաբաղի դիվանագիտա-քարոզչական աշխատանքի անարդյունավետությունն է, որ բերում է «համահարթեցման» իրողությունների: Եվ ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլ ընդհանրապես պետականաշինական:

Ժամանակն է, որ Հայաստանի հասարակությունում ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ ղարաբաղյան հակամարտությունը արժանանա սկզբունքային գնահատականի և չափորոշման, որի հիմքում պետք է լինի կոնֆլիկտի քաղաքակրթական բաղադրիչը, բայց ոչ որպես միջազգային իրավունքի շրջանակում վիճարկվող գործոն,- այստեղ ինքնորոշումն է անփոխարինելին,- այլ որպես հակամարտության կարգավորման գործընթացի ուղեկից գործոն: Հասարակական գիտակցման այդ բեկումը կձևավորի նաև հանրային պահանջարկ իշխանության գործողությունների հանդեպ` դառնալով հայկական պետականության կառուցման ճանապարհին ղարաբաղյան խնդրի վերարժևորման և բեռից հնարավորությունների կամ զարգացման խթանի վերածելու նախադրյալ: Բայց դա է հենց առանցքայինը գործընթացի ճանապարհի առումով:

Այսինքն` առանցքային է հակամարտությունում կամ կարգավորման գործընթացում Ադրբեջանի հանդեպ քաղաքակրթական տարբերության հասնելը, քաղաքակրթական առավելության հասնելը: Ընդ որում` այստեղ խնդիրը պետք է լինի ոչ միայն դրա արձանագրումը պաշտոնական, քաղաքական, դիվանագիտական, այլ ընդհանրապես համաշխարհային հասարակական մակարդակում: Այսինքն` ոչ միայն պետք է արձանագրվի, որ բարեփոխումներում Հայաստանն առաջ է գնում, իսկ Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումներ կան, այլ պետք է աշխարհում հասարակությունների մակարդակով Հայաստանը դառնա քաղաքակիրթ աշխարհի ճանաչելի մաս, ինչը չի կարող արդեն իր հետքը չթողնել միջազգային քաղաքական դիրքորոշումներում:

Այսինքն` մենք կարող ենք վրդովվել ու զարմանալ, զայրանալ, որ բարեկամ Ֆրանսիան ու Ամերիկան ուղիղ և կոշտ չդատապարտեցին Ադրբեջանին, որ իբր դաշնակից Ռուսաստանը ուղիղ և կոշտ չդատապարտեց Ադրբեջանին, և չտվեցին անունը Ալիևի, բայց մենք այս էմոցիոնալ զայրույթի կամ զարմանքի հարթությունից պետք է դուրս գանք ռացիոնալ գնահատումների ու եզրահանգումների հարթություն և հասկանանք, որ այդ ամենը մեր իսկ աշխատանքի, մեր իսկ գործունեության արդյունքի արտացոլումն է: Հաճախ ասում են, որ այդ ամենը քաղաքական շահ է, քաղաքականության կեղտոտ, անբարո խաղ: Իրականում այդ մոտեցումն էլ հնարված է սեփական գործողությունների անարդյունավետությունը քողարկելու համար: Քաղաքականության մեջ շահն ու բարոյականությունը ձևավորվում են, ոչ թե երկնքից ընկնում կամ ծլում գետնի տակից:

Հետևաբար այստեղ ևս ամեն ինչ կախված է աշխատանքից և առաջին հերթին Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ աշխարհը վերանայի Հայաստանի ու Ադրբեջանի չափման հիմնականում ընդհանրական սանդղակն ու Հայաստանը տեղափոխի, Հայաստանին ընդունի քաղաքակրթական նոր՝ ավելի բարձր մակարդակում: Իսկ դրա համար պետք է որակապես այլ պետություն, հասարակական համակեցության որակապես այլ կանոններ և արժեքներ: Իսկ Հայաստանն այժմ գտնվում է անգամ մինչև հիմա հասածը վտանգի տակ դնելու ճանապարհին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում