Imgur պաշարում համացանցից օգտվողները հայտնաբերել են սքանավորված նյութեր, որտեղ պատկերված է Apple ընկերության 1986 թվականի հագուստների և մոդայիկ աքսեսուարների հավաքածուն: Դրանց մեջ կա նաև ձեռքի մեխանիկական ժամացույց 35 դոլար արժողությամբ՝ Apple Watch անունով: Այդ մասին հայտնել է Mental Floss-ը:
Ժամացույցի մասին գրված է, որ այն ջրակայուն է և դիմանում է ջրի տակ 30 մ խորության վրա: Բացի այդ՝ այնտեղ ներկայացված են Apple լոգոտիպով պատի ժամացույցներ՝ արտադրված գերմանական Braun ընկերության կողմից:








































