ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում բողոք է արտահայտել` կապված Բալթիկ ծովում ամերիկյան ականակրի գլխավերևով Սու-24 կործանիչի թռիչքի հետ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Քարտուղարը նաև նշել է մեր վճռական բողոքը ոչ անվտանգ մանևրերի դեմ, որոնք Բալթիկ ծովում կատարել են ռուսական ինքնաթիռները USS Donald Cook-ի գլխավերևում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Քերին դեպքը անվանել էր «անխոհեմ, սադրիչ և վտանգավոր»: Նա ավելացրել է, որ իրենք կարող էին կործանել ռուսական ինքնաթիռները` ռազմական գործողություններ վարելու կանոններին համապատասխան:
Ավելի վաղ Պենտագոնում նշել են, որ Սու-24-ն ամերիկյան ականակրի կողքով անցել է 10 մետրից քիչ հեռավորության վրա:







































