Թուրքիայի հարավարևելյան Մարդին շրջանում ռազմական տրանսպորտային միջոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է չորս և վիրավորվել երկու զինվորական, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ուժային կառույցների աղբյուրին:
Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը: Դեպքի հանգամանքները ճշտվում են:










































