Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Պեկինում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Չինաստանի պատրաստ լինելը Լեռնային Ղարաբաղի հարցի բացարձակապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով կարգավորման աջակցությանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությանը:
«Վան Ին հաստատել է Չինաստանի աջակցությունը բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցի կարգավորմանը: Իր հերթին Նալբանդյանը Վան Իին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալման արդյունքում ղարաբաղաադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրադրության մասին, ինչպես նաև Ղարաբաղի հարցի կարգավորմանը Հայաստանի մոտեցումների մասին, որը ամբողջովին համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումներին»,- հայտնել են մամլո-ծառայությունում:









































