Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Երգիչ Իոսիֆ Կոբզոնը 2015 թվականին ստացել է 99.1 միլիոն ռուբլի երամուտ, իսկ նրա կինը՝ 19.7 միլիոն: Այդ մասին հայտնվում է Դումայի կայքում:
Ընտանիքի տրամադրության տակ են նաև 5 հողամաս, 5 բնակարան, 3 բնակելի առանձնատուն, ինչպես նաև անշարժ գույքի մի քանի օբյեկտներ և 3 Mercedes-Benz S500:
2014 թվականի համեմատ Կոբզոնի եկամուտը աճել է 6 միլիոն ռուբլով:











































