Իտալիան նամակ է պատրաստում ԵՄ-ին՝ միգրացիոն հոսքը հաղթահարելու հարցում օգնելու խնդրանքով: Այս մասին գրում է La Repubblica թերթը:
Հաղորդվում է, որ Immigration Compact կոչվող փաստաթղթում Հռոմն ընդգծում է համատեղ ջանքերի կարևորությունը Լիբիայից ներգաղթյալների անվերջանալի հոսքի դեմ պայքարում: Իտալիան նաև նամակում ԵՄ-ին խնդրում է արագացնել տարանցիկ երկրների հետ պայմանագրերի կնքումը, որտեղից փախչում են ներգաղթյալները:
Թերթը գրում է, որ Իտալիայի իշխանությունները նաև մտավախություն ունեն, որ Ֆայեզ աս-Սարաջի կառավարության դեմ հանդես եկող լիբիական ուժերը կարող են ներգաղթյալների հետ կապված իրավիճակն օգտագործել այդ կառավարությանը միջազգային հանրության աչքում վարկաբեկելու համար:
Առաջիկա օրերին նամակը կուղարկվի ԵՄ համապատասխան ինստիտուտներ և բլոկի երկրների կառավարություններ:







































