Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինեյստան մեկնաբանել է թիմի անհաջող խաղը։ Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, Լա Լիգայի վերջին 2 խաղում պարտություն կրել։
«Դժվար է հավատալ այս ամենին։ Փորձեցինք անել հնարավորը, բայց դա բավական չէր։ Առջևում կարևոր առաջադրանքներ են, որոնք պետք է կատարել»,- հայտարարել է Ինյեստան։
«Բարսելոնա»-ն 76 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ համապատասխանաբար 3 և 4 միավորով գերազանցելով «Ատլետիկո»-ին և «Ռեալ»-ին։





































